Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այժմ, երբ Հայաստանն արդեն ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագրի համար գործնականում որևէ լուրջ խոչընդոտ չկա։ Վստահ եմ, որ մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ մինչև այս տարվա սեպտեմբեր Աղավնո գյուղն ամբողջությամբ կվերակառուցվի ու կբնակեցվի։

«Այսպիսով, ամեն տարի էլ ավելի շատ աշխատանք կատարելով ինչպես Լաչինի շրջանում, այնպես էլ մյուս բոլոր շրջաններում, մենք մեր քաղաքացիներին կապահովենք նորմալ պայմաններ», – ասել է Իլհամ Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել