Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն, ում վերընտրվելու համար հարկավոր էր 50%+1 ձայն, կարողացավ ապահովել միայն 49.52%՝ անկարող լինելով խուսափել 2-րդ փուլի անցկացումից։ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ստացավ ընտրողների ձայների 44․88%-ը։ Հարկ է նշել, որ երկրորդ փուլի համար վճռորոշ են լինելու նախագահական ընտրություններում 5․17%-ով երրորդ տեղը զբաղեցրած «Նախնի» դաշինքի նախագահի թեկնածու Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։