Ինչպե՞ս երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը

Անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու համար հաշվառում ունեցող քաղաքացին կամ քաղաքացու կողմից լիազորված անձը (լիազորագիրը վավերացված նոտարական կարգով) ներկայանում է ոստիկանության տարածքային բաժին և դիմում անձնագրային ծառայության աշխատակցին` անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու համար` ներկայացնելով անձնագիրը:

Վերոգրյալը վերաբերվում է նաև հաշվառում չունեցող քաղաքացիներին` այն տարբերությամբ, որ հաշվառում չունեցող քաղքացին ներկայանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզների վարչություն, որտեղ ներկայացնում է դիմում:

Անձնագրային վավերականության ժամկետը երկարացվում է ժամկետը լրանալու օրից 5 տարի ժամանակով:

Անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու համար որևէ վճարում չի կատարվում:

Անձնագրի վավերականության ժամկետի երկարացումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել