Երթևեկությունն ավտոմայրուղիներով

Ավտոմայրուղին «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանի ազդման գոտում գտնվող ճանապարհ է, որը նույն մակարդակի վրա չունի հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների, երկաթուղային գծանցների կամ տրամվայի գծերի, հետիոտնային անցումների կամ հեծանվային արահետների հետ, չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները և որում հանդիպակաց երթևեկելի մասերը բաժանված են բաժանարար գոտիով կամ ճանապարհային ցանկապատով:

Ավտոմայրուղի համարվող ճանապարհի սկիզբը և վերջը նշվում են «Ավտոմայրուղի» և «Ավտոմայրուղու վերջը» նշաններով:

Ավտոմայրուղիներում արգելվում են`
1) հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` «Կայանման տեղ» կամ «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.
5) մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.
6) հետընթացը.
7) ուսումնական վարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել