Ո՞ր դեպքերում կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն

Քաղաքացիական գործի քննության ժամանակ կարող են ծագել ոչ իրավական հարցեր, որոնց պարզաբանման համար անհրաժեշտություն լինի համապատասխան ոլորտի մասնագետի կարծիքը: Այդ դեպքերում՝ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն:

Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի հիմնավորումները` լրացուցիչ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել