Վարչական դատավարության կարգը սահմանվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ Վարչական դատավարության օրենսգրքով հստակ նախատեսված դեպքերում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են («mutatis mutandis») վարչական դատավարության նկատմամբ և չեն հակասում Վարչական դատավարության օրենսգրքին և վարչական դատավարության էությանը: Օրինակ, Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է , որ դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարական այլ նորմեր, քան նախատեսված են Վարչական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Վարչական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով: