«Պալատի նախագահի պաշտոնի համար չկա ավելի հարմար թեկնածու, քան Արա Զոհրաբյանը». իրավաբան

«Փաստաբանների պալատն այսօր կայացած կառույց է, որն անհրաժեշտ է և մեծ նշանակություն ունի հասարակության համար: Կարծում եմ, որ պալատի նվաճումները բավական զգալի են և շոշափելի»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ստեփանս սան» իրավաբանական ընկերության տնօրեն, իրավաբան Արսեն Մկրտչյանը:

Ըստ նրա՝ Փաստաբանների պալատի գլխավոր նվաճումներից է ոչ միայն Փաստաբանական դպրոցը և փաստաբանների որակի բարձրացումը, այլև իրավաբանների հետ համագործակցությունը. «Պալատն այսօր կարողացել է դառնալ մի կառույց, որը թափանցիկ է և բաց ոչ միայն արտոնագրված, այլև համագործակցող փաստաբանների համար: Այսօր Փաստաբանների պալատն իր գործունեությունն ապահովում է փաստաբանների անդամավճարների հաշվին: Դրանք այնքան էլ շատ չեն, եթե դիտենք այն լույսի ներքո, թե որքան ներդրումներ են կատարվում պալատի աշխատանքի համար»:

Նա դեմ է Փաստաբանների պալատի նախագահի ընտրական քարոզարշավի ժամանակ պալատի հասցեին հնչեցված քննադատություններին: Վերջինիս կարծիքով Արա Զոհրաբյանն ավելի մեղմ է իր գնահատականներում, քան մյուսները:

«Միանշանակ, եթե ես լիներ փաստաբան՝ կքվեարկեի նրա օգտին և ակտիվորեն կմասնակցեի քարոզարշավին: Կարծում եմ պալատի նախագահի պաշտոնի համար չկա ավելի հարմար թեկնածու, քան Արա Զոհրաբյանը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել