Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կհամալրվի

Այսօրվա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է`

-2013թ. ՀՀ ԿԱ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական հինգ միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները,
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ. դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013թ. ընթացքում նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 2 մլն դրամ:

Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրին»:

Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված 3,5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը` տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված կնիքների, դրոշմակնիքների պատրաստման, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրության աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգով, քանի որ ընտրական օրենսգրքով այդ աշխատանքների համար սահմանվել են խիստ որոշակի ժամկետներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել