Գլխավոր դատախազի հրամանով՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես` Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ դրսևորել է անգործություն:

Դրանից բացի, որպես հսկող դատախազ, պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության համար, շուրջ երկու ամիս քրեական վարույթով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացած լինելու պայմաններում, որոշում չի կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը փոփոխելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել