27-ամյա երիտասարտը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ սպանության մեղադրանքով․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 27-ամյա Խաչատուր Թ.-ն: Նա հունվարի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել