Նշենք, որ աշխատանքի պետական տեսչությունը գործատուի աշխատատեղում սահմանված կարգով հաստատված աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների նորմատիվների կիրառման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իր լիազորությունների սահմաններում միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմին` աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար:
Փորձաքննությունն իրականացվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներով` օրենքով սահմանված կարգով: