Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու «Պեկինյան կանոնները»

Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ կոնգրեսի ընդունած 4 բանաձևով կոչ է արվում մշակել անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացման և հոգատարության դրսևորման ստանդարտ կանոններ, որոնք կարող էին մոդել հանդիսանալ անդամ պետությունների համար:

Անչափահասի ձերբակալման ժամանակ վերջինիս ծնողները կամ խնամակալը անմիջապես տեղյակ են պահվում, իսկ եթե հնարավոր չէ` ծնողները կամ խնամակալը տեղյակ են պահվում ավելի ուշ, բայց հնարավորինս կարճ ժամկետում:

Դատավորը կամ այլ իրավասու պաշտոնական անձը կամ մարմինը ազատման հարցը քննարկում են անհապաղ:

Իրավակարգը պաշտպանող մարմինների և անչափահաս իրավախախտի միջև շփումը, իրավակարգը ապահովելու համար, իրագործվում է այնպես, որպեսզի պատշաճ կերպով հաշվի առնելով գործի հանգամանքները, հարգվի անչափահասի իրավական վիճակը, աջակցվի անչափահասի բարեհաջողությանը և խուսափվի երեխային վնաս պատճառելուց:

Կանոնը սկզբունքորեն ներառված է Կալանավորների հետ վարվելաձևի նվազագույն ստանդարտների 92-րդ կանոնում:

Ազատման հարցը քննարկվում է դատավորի կամ իրավասու պաշտոնական այլ անձի կողմից անհապաղ:

Կալանքի տակ գտնվող երիտասարդ մարդկանց զանազան ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները կարող են հիմք ծառայել միջոցների դասակարգման համար, որոնց հիման վրա որոշ երիտասարդներ մինչև դատը կալանքի տակ պահվում են առանձին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նրանց վնաս պատճառելուց և առավել հաջողությամբ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Դատական քննությունը պետք է համապատասխանի անչափահասի շահերին և իրագործվի ըմբռնողության մթնոլորտում, որն անչափահասին հնարավորություն կտա մասնակցելու դատաքննությանը և այնտեղ ազատ շարադրելու իր տեսակետները:

 

Դատաքննության ամբողջ ընթացքում անչափահասն իրավունք ունի ներկայացվելու իր դատապաշտպանի կողմից կամ դիմելու իրավական անվճար օգնության, եթե այդպիսի օգնության տրամադրումը նախատեսված է տվյալ երկրի օրենսդրությամբ:

Ծնողները կամ խնամակալը իրավունք ունեն մասնակցելու դատաքննությանը:

Անչափահաս իրավախախտների գործերի նյութերը պետք է պահպանվեն խիստ գաղտնի և չփոխանցվեն երրորդ անձի: Այդպիսի նյութերին առնչվող անձանց շրջանակը պետք է սահմանափակվի անմիջապես տվյալ գործի քննությամբ զբաղվող կամ այլ` համապատասխան լիազորություններ ունեցող ատյանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել