Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 8-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն դատավորներ են նշանակվել։

Դրանցում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աննա Շիլաջյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարինե Թորոսյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 2-ի ԲԴԽ-46-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռիմա Առաքելյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-47-Ո-160 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել