Սևակ Լևոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով 2013թ հունիսի 5-ին գաղտնի առևանգել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակչուհի Անի Ղազարյանին:
23-ամյա երիտասարդը նախ փորձել է համոզել աղջկան, որպեսզի վերջինս նստի իր կողմից նախօրոք կանչված Արարատ քաղաքի բնակիչ Զավեն Ղարիբյանի վարած «Վազ 2109» մակնիշի տաքսի ավտոմեքենան: Այնուհետև, տեսնելով որ համոզելը չի ստացվում, բռնություն գործադրելու միջոցով, հարվածներ հասցնելուց և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող զույգ բազուկների և ձախ ազդրի շրջաններին արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, գրկել և նստեցրել է տուժողին նշված մեքենան: Հենց տաքսու վարորդ՝ Զավեն Ղարիբյանի օժանդակությամբ էլ Անի Ղազարյանին իր կամքին հակառակ տեղափոխել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ:
Մեղադրանք է առաջադրվել նաև վարորդի՝ 25-ամյա Զավեն Ղարիբյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ տրանսպորտային միջոց տրամադրելով օժանդակել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Սևոկա Լևոնյանի կողմից նույն մարզի Արմաշ գյուղի բնակչուհի Անի Ղազարյանին առևանգելուն:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալների նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: