COVID-19 համավարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում մահացել է առնվազն 20 միլիոն մարդ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գրում է РИА Новости-ն։
«Պաշտոնապես մոտ 7 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից, սակայն իրական թվերը շատ ավելին են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է»,-ասել է նա։