Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի և Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի ահնդիպմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես «անհանգստացած է» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններից, որոնք վերաբերել են Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, Լեռնային Ղարաբաղում հումանիտարի ճգնաժամի ստեղծմանը և Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրմանը։
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության վարչապետի հետ համատեղ ասուլիսում իր ելույթի ժամանակ բազմիցս հնչեցրած անհեթեթ մեղադրանքները՝ կապված Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի տեղադրման հետ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրավիճակի ենթադրյալ սրումը Հայաստանի հետ սահմանին, հումանիտար ճգնաժամի ստեղծումը Ղարաբաղի տարածաշրջանում»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն իր իրքնիշխան տարածքն է և դրա հետ կապված ոչ մի մեկնաբանություն իրենց համար ընդունելի չէ։
«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնի Ադրբեջանի դեմ երկար տարիներ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը։ Հայկական կողմի ելույթը նման հայտարարություններով այն ժամանակ, երբ ընթանում են խաղաղության պայմանագրի բանակցությունները, չի ծառայում խաղաղությանը»,- ասված է հայտարարության մեջ։