Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 4-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«1.Հանրապետության նախագահին առաջարկել Արամ Ավետիքի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արամ Ավետիքի Մարտիրոսյանի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշենք, որ 28.04.2022թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով նա նշանակվել էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: