Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է։ Այս մասին օկուպացված Շուշիում հրավիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, Բաքուն հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կցուցաբերի։
«Եթե ոչ, ապա մենք դիվանագիտական միջոցներից բացի այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Դա մեզ բավական է։ Ուստի խաղաղություն, կոմունիկացիաներ չեն լինի, և նրանք կրկին մեկուսացված կլինեն»,- ասել է նախագահը։