Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ուրեմն խաղաղություն չի լինի։ Այս մասին օկուպացված Շուշիում հրավիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել․ «Մենք դա գիտենք պատմությունից, բայց դա լավ չի լինի ոչ Հայաստանի, ոչ տարածաշրջանի, և, իհարկե, ոչ Ադրբեջանի համար։ Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք խելամիտ կլինեն և չեն դիմի նույն մարտավարությանը, որը կիրառել են օկուպացիայի ժամանակ՝ նախկին Մինսկի խմբի ժամանակ»։
Նա նաև հայտարարել է, որ իր հոր, Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին «ազատ» տեսնելն էր․ «Մենք կատարեցինք նրա երազանքը։ Եվ մենք հպարտանում ենք դրանով։ Մենք ուրախ ենք, բոլոր ադրբեջանցիները՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլև ողջ աշխարհի ադրբեջանցիները հպարտ են մեր հաղթանակով»։