Չավուշօղլուն մեկնաբանել է, թե ինչու է Թուրքիան Հայաստանի համար փակել օդային սահմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչու են փակել օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։

«Եթե նույն ոգով շարունակեն, ապա մենք լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք… Մենք բացառությամբ թույլ ենք տվել թռչել միայն Հայաստանի խորհրդարանի նախագահին։ Սա մեզ համար անընդունելի է»,- ասել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել