Դպրոցներում ռումբի մասին ահազանգերը կեղծ են

Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են ոստիկանությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։

ՆԳՆ փրկարար ծառայության լրատվական բաժնից նշել էին, որ ահազանգերը ստացվել են էլեկտրոնային փոստի միջոցով, ստուգումներն են իրականացվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել