Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։
Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ապրիլի 19-ի որոշմամբ Սիրեկան Օհանյանն ազատվել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից։
«Լիլիթ Յավրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհավորում եմ, հարգելի գործընկերներ»,-ասաց Ավինյանը։