Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի գործողությունները հակասում են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում: