Բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ

Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ապրիլի 24-ին, ժամը 15։28-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամը 16:30-ին Գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել