Ադրբեջանը հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրման մասին

«Ադրբեջանի տարածքում կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի փոխանցումը Հայաստանից անօրինական հայկական զինված խմբավորումներին կանխելու նպատակով սահմանային անցակետ է տեղադրվել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ, ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին»,-հայտարարել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունից։

Հաղորդվում է, որ այս մասին նրանք հայտնել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել