Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին հրաման է ստորագրել, որի համաձայն նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդականը։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ ասվում է․ «Դավիթ Էդվարդի Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական»։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի 2022 թվականի նոյեմբերի 10-ին հրամանի համաձայն Դավիթ Էդվարդի Գրիգորյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի օգնական։