Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ապրիլի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի կենդանաբանական այգուն տրված ավտոմեքենան հետ է վերցվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ ասվում է․
«Երևան համայնքի սեփականություն համարվող և Երևանի քաղաքապետի 2022 թվականի մարտի 29-ի համար 1197-Ա որոշմամբ «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված Nissan Teana 2․5 մակնիշի 100 LU 01 համարանիշի ավտոմեքենան հետ վերցնել։
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական ծառայության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով․ «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր և իրականացնել Nissan Teana 2․5 մակնիշի 100 LU 01 համարանիշի ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքները»։
Հավելենք նաև, որ որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և տենիկական սպասարկման ծառայության պետի վրա։