Երեխային չեն առևանգել. ոստիկանության արձագանքը

Սեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել Ծովինար Միքայելյանի անվամբ` «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա Թիֆիլյանին, առևանգել են:

Տեղեկատվության մեջ նշվում էր, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առևանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին, բաժին է հրավիրվել 1962 թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանը իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանի հետ և հայտնել, որ ինքը թոռնուհու խնամակալն է, ու տվել է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առևանգել, և հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կատարվում է հետաքննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել