Էրդողան. «Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ պետություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 20-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սուդանում ընթացող զինված բախման կողմերի հետ, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը թե՛ Սուդանի արագ արձագանքման ուժերի (HDK) ղեկավարին, թե՛ Սուդանի անկախության խորհդրի նախագահին և նախագահի օգնականին հայտնել է Թուրքիայի անհանգստությունը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և կողմերին կոչ արել խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է Սուդանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հանդես գալ որպես միջնորդ պետություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Թուրքիայի Արտաքին գործերի նախագահ Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել էր Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի (HDK) միջև բախմանը և հայտարարել, որ Թուրքիան վերջնական զինադադարի հասնելու համար բանակցում է երկու կողմերի հետ։

Մի քանի ամիս Սուդանում ռազմական բարեփոխումների շրջանակներում քննարկվում էր HDK-ի՝ ամբողջությամբ բանակին միանալու հարցը: Այս համատեքստում անհամաձայնություններ ունեին արագ արձագանքման ուժերը, ինչն էլ ի վերջո ապրիլի 15-ին հանգեցրել էր կողմերի միջև ռազմական բախման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել