Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Ադրբեջանը, որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, նաև՝ հետագայում խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական նախաձեռնությունն առաջ քաշած կողմ, շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով»։
Բայրամովը հայտարարել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին վեց շաբաթ է, ինչ չի պատասխանել։