Ինչո՞ւ է պարտադիր դատավճռի պատճառաբանված լինելը

Դատարանը պարտավոր է պատճառաբանված որոշում կայացնել և որոշման մեջ անդրադառնալ դատաքննության ընթացքում մեղադրյալի բոլոր պնդումներին:

Եթե որոշումը պատճառաբանված չէ, անձը զրկվում է որոշումը վերադաս դատարանին արդյունավետ կերպով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար անձը զրկվում է նաև դատարանի մատչելիության իրավունքից, քանի որ ոչ միայն դատարանը պետք է լինի մատչելի անձի համար, այլև դատարանի մատչելիությունը արդյունավետ:

Անձը չի կարող արդյունավետ բողոքարկել դատավճիռը, եթե դատավճռում դատարանը ամբողջությամբ և մանրամասնորեն չի ներկայացնում իր տեսանկյունը վիճելի հարցի կապակցությամբ:

Սակայն դատարանի մատչելիությունը միայն դրանով չի սահմանափակվում. Այն առավել լայն հասկացություն է:

Օրինակ, եթե դատարանը ուշացումով է տրամադրում դատավճիռը, ապա դատավարության մասնակցող կողմը կարող է բավարար ժամանակ չունենալ բողոքարկումը օրենքով սահմանված ժամկետում կատարելու համար:

Արդյունքում անձը զրկվում է դատարան դիմելու իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել