Արդյո՞ք կալանքի տակ գտնվող անձն իրավունք ունի հանդիպել իր պաշտպանի հետ ցանկացած ժամանակ

Որպես կանոն, մեղադրյալին պետք է տրվի բավարար միջոցներ և ժամանակ, որպեսզի վերջինս կարողանա արդյունավետ կազմակերպել իր պաշտպանությունը:

Դա նշանակում է մի շարք իրավունքներ:

Մեղադրյալին պետք է հնարավորություն տրվի շփվել փաստաբանի հետ` իր պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:

Կալանքի տակ գտնվող անձին պետք է իրավունք տրվի գաղտնազրույց ունենալ իր պաշտպանի հետ` առանց քննիչի կամ որևէ այլ անձի ներկայության:

Փաստաբանի հետ հանդիպումների քանակի վրա սահմանափակումները կարող են դրվել միայն բացառիկ դեպքերում:

Անձը պետք է բավարար ժամանակ ունենա գործի նյութերին ծանոթանալու, հակառակ դեպքում կարող է պահանջել հետաձգել գործի քննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել