Թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի փորձարկումներն ավարտվել են

Թուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։

Ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու շրջանում: Անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ:

«Baykar» ընկերությունը ինքնաթիռի սերիական արտադրությունը ծրագրում է սկսել 2024-ին։ Իսկ առաջին թռիչքը թուրքական ամենամեծ ռազմանավից (ТCG Anadol) նախատեսվում է իրականացվել 2025-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել