Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։
Կարսում անցկացվելիք համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը: