«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Լծեն-Շամբ վերակառուցվող ճանապարհահատվածում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16:30-18:00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ կապալառու կազմակերպությունը կիրականացնի պայթեցման աշխատանքներ։
«Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հայտարարության մեջ։