Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը կազդի կանխարգելելի հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նպատակը` բնակչության համար ապահովել անվտանգ, արդյունավետ, մարդակենտրոն, ժամանակին և մատչելի, առկա ռեսուրսների և ծառայությունների օգտագործման տեսանկյունից օգտավետ և սահմանված որակի ցուցանիշներին և ստանդարտներին համապատասխան համապարփակ առողջապահական ծառայություններ:
Նախատեսվում է`
- մշակել առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն`
սահմանել ստանդարտներ և ապահովել որակի նվազագույն մակարդակ, որը պետք է պահպանվի առողջապահական ծառայություններում (օրինակ` լիցենզավորում, հավատարմագրում, հավաստագրում), - մշակել առողջապահական ծառայությունների որակի ցուցանիշների և որակի համակարգերի գնահատման հիման վրա ծառայությունների տրամադրման վերահսկման և գնման համակարգ,
- մշակել որակի բարելավման ծրագրեր ԱՆ գերակա ոլորտների համար (օրինակ` առողջապահության առաջնային պահպանման օղակ, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ),
վերանայել բժշկական հաստատությունների անժամկետ լիցենզավորումը և սահմանել ժամկետներ, - մշակել կլինիկական ուղեցույցներ և ընթացակարգեր, խթանել միջազգային ասոցիացիաների ուղեցույցների կիրառումը բժշկական պրակտիկայում,
- իրականացնել որակի մշակույթը խթանելու ծրագրեր ինչպես առողջապահության, այնպես էլ բժշկական կրթական համակարգերում:
Սռաջիկա տարիներին բնակչության առողջության պահպանմանը, հիվանդացության և վաղաժամ մահացության նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը և կյանքի միջին տևողության երկարաձգման ուղենիշները սահմանված են Առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությամբ:
Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից են առողջապահության ծառայությունների որակի բարելավման մեխանիզմների ստեղծումը, ներդրումը և շարունակական կիրառումը: