Լևոն Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին որոշում է ստորագրել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին որոշում է ստորագրել ապրիլի 6-ին։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին հանձնարարվել է ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ռադիոֆիկացման աշխատանքների կազմակերպումը և երաժշտական կոլեկտիվների մասնակցությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապրիլի 23-ին իրականացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի թեմատիկ ձևավորման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին հանձնարարվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ըստ անհրաժեշտության՝ իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է ․

-ապրիլի 24-ին մինչև լույս 25-ի ժամը 01։00-ն ապահովել մետրոպոլիտենի աշխատանքը,

-կազմակերպել «Հրազդան» մարզադաշտի հարող տարածքից այցելուների անվճար տեղափոխումը։

Որոշմամբ հանձնարարվել է նաև բացառել բացօթյա ապօրինի առևտուրը։

Հանձնարարվել է ապրիլի 24-ից ժամը 8։00-ից մինչև 23։00-ն ապահովել շտապ բուժօգնության հերթապահությունը։

«Երևանգազ» ԳԿՄ-ի տնօրենին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տնօրենին առաջարկվել է ապահովել համապատասխանաբար՝ գաի, լույսի և ջրի մատակարարումը։

Որոշման կատարման հսկողությունը դրվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել