Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է

Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 10-ին, հետաձգվել է։ Այն կկայանա մայիսին, սակայն հստակ օրը դեռ չի նշվում։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Գրում է Irna գործակալությունը։

Ռուսաստանի դեսպանն ասել է, որ այս ձևաչափով շփումներն ու խորհրդակցությունները շարունակվում են՝ դրական արդյունքների հասնելու համար։

Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և անհնար է բոլոր դեպքերը դիտարկել երկխոսության կամ բանակցությունների մեկ փուլի ընթացքում։

Գլխավոր լուսանկարը՝ Irna գործակալության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել