117 դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից․ նոր տնօրեն է նշանակվել

Կոստան Զարյանի անվան 117 դպրոցի նոր տնօրեն է նշանակվել։ Համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

Որոշման մեջ նշվում է, որ տնօրեն է նշանակվել Թերեզա Ավագյանը, պայմանագիրը կնքվել է 2023-ի ապրիլի 5-ից մինչև 2028 թվականի ապրիլի 5-ը։

Մեկ այլ որոշմամբ՝ ապրիլի 5-ից 117 դպորցի տնօրենի պաշտոնից ազատվել է Մարինե Արիստակեսյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018-ի ապրիլի 16-ից։

Լուսանկարում Մարինե Արիստակեսյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել