Համայնքային ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ներառյալ` համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
Համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: