Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, միայն հայկական դրամով` կանխիկ կամ անկանխիկ վճարումով, չեկով, քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային գործիքներով:
Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացառվում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն մասում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարի աճին:
Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամկետի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ: