Ինչպիսի՞ հանձնարարականներ չեն կարող տրվել համայնքնային ծառայողներին

Համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից:
Վերը նշված սահմանափակումների խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:

Եթե հանձնարարական տվողը և (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել