Ո՞ր կազմակերպություններն են համարվում բարեգործական

Բարեգործական կազմակերպությունները ոչ առևտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:

Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:

Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել