Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հրավերով կմեկնի Թուրքիա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և այլ հարցեր: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ Լավրովը Թուրքիա է մեկնում թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հրավերով։

«Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ կկայանա մտքերի փոխանակություն տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված, այդ թվում՝ սիրիական և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել