Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ցույց է տվել այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ակադեմիական քաղաքը։
«Այժմ ես գտնվում եմ Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող մի տարածքում, ահա նաև այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նախագիծը պիտի սկսվի Հայֆիլմի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը, արվեստների ավագ դպրոցով ու համալսարանով, կունենանք ժամանակակաից համերգասրահ։
Այս հատվածում կունենանք համալսարաններ էլի, բայց ուզում եմ ընդգծել սպայական ավագ դպրոցը, համալսարանը։
Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը։ Մտածում ենք, որ այդ երեք հատվածն իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը, որովհետև այստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որը նախկինում եղել է Երևանում, իսկ հիմա չունենք»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում