«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է

Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

«Երևանն իր փողոցներով, հրապարակներով, արձաններով, եկեղեցիներով պատմական քաղաք է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Քաղաքն այդքան էլ շատ աշխույժ չէ։ Անկեղծ ասած, որևէ բան չտեսա այն խաղի հետ կապված, որը խաղալու են վաղն Այ-Յըլդըզների (թարգմ․՝ «Լուսին-Աստղեր», այդպես են կոչում Թուրքիայի հավաքականին) հետ։ Այսինքն, քաղաքում այդքան էլ ֆուտբոլային խաղի տրամադրություն չկա»,-նշել է Հաջըօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել