4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Իսմայիլի շրջանում։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԳԱԱ-ին կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյից։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11:09-ին՝ Իսմայիլի կայարանից 6 կմ հյուսիս։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 4 բալի։
Ավելի վաղ 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Շամխորի մոտ և Գյանջայից 29 կմ հեռավորության վրա։
