ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Այս առիթով ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն այցելեցին Ճանապարհային ոստիկանություն և անցկացրին աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նորանշանակ պետին, մաղթելով արդյունավետ և բարի ծառայություն։
Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ունի ոստիկանությունում ծառայության բազմամյա փորձ, ստացել է պետական և գերատեսչական պարգևներ։
Նորիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և երաշխավորեց, որ իր ունեցած փորձն ու գիտելիքներն ի նպաստ կօգտագործի ծառայության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ։