Մարտի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից անհայտ անձը փախցրել է իր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ահազանգից ժամեր անց մեքենան հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում: Նույն վայրում հայտնաբերվել, մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել ու Մալաթիայի բաժին է տարվել 40-ամյա մի տղամարդ: Տուժողից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: