Չմատնվել խուճապի և չդառնալ ապատեղեկատվության զոհ․ ադրբեջանագետ

Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի ինտենսիվ հոգեբանական ու տեղեկատվական պայքար է վարում հայ հանրության դեմ, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեպքում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանից եկող մամուլի պաշտոնական հաղորդագրություններ, նյութեր, հոդվածներ, տելեգրամյան հրապարակումներ՝ բոլորը պատերազմական սպառնալիք պարունակող:

Ի՞նչ է կարևոր այս իրավիճակում:

Չմատնվել խուճապի և չդառնալ ապատեղեկատվության զոհ: Պատկան մարմինները ու պատասխանատու անձինք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կորելու, հեռախոսազանգերի չպատասխանելու փոխարեն պետք է օպերատիվ ու մաքսիմալ անկեղծ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը: Եթե հանրությանը թողնեն անտեղյակության մեջ, ապա ադրբեջանական քարոզչական պայքարը կպսակվի հաջողությամբ, և դա կունենա ծանր հետևանքներ, հատկապես այն դեպքում, եթե Ադրբեջանը գնա էսկալացիայի: Ուստի օպերատիվ ու ազնիվ աշխատանքը բազմաթիվ խնդիրներից կարող է ձերբազատել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել